Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ֆրանսիայում տարվա անձ են ճանաչվել Մակրոնն ու Ֆրանցիսկոս պապը

Ֆրանսիայում տարվա անձ են ճանաչվել Մակրոնն ու Ֆրանցիսկոս պապը
29.12.2017 | 13:50

Ֆրանսիայում տարվա անձ են դարձել նախագահ Էմանուել Մակրոնն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը` վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել է Ifop ընկերությունը՝ Paris Match-ի պատվերով։


Մակրոնն ու պապը ստացել են հարցվածների ձայների 33 տոկոսը, երրորդ տեղում 11 տոկոսով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է։
Չորրորդ և հինգերորդ տեղերում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ 23 տոկոսը տարվա իրադարձություն է անվանել նախագահական ընտրությունները, 15 տոկոսը՝ ԴԱԻՇ-ի դեմ պատերազմն Իրաքում և Սիրիայում։ Նույնքան մարդ տարվա իրադարձություն է անվանել փոթորիկները Վեսթ Ինդիայում, 13 տոկոսը՝ երգիչ Ջոնի Հոլիդեյի մահը։


Օբաման և Քլինթոնը գլխավորել են ԱՄՆ-ում հիացմունքի վարկանիշը։ Երկրորդ տեղում Դոնալդ Թրամփն է, երրորդում՝ Հռոմի պապը։

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ